Իվան Դորնը Collaba երգի հոլովակում տրանսվեստիտի կերպարով է ներկայացել

16:25   10 մարտի, 2017

Youtube-ի  Ivan Dorn ալիքում հրապարակվել է Իվան Դորնի Collaba երգի հոլովակը:

Դորնը երաժշտությունը ստեղծել է ռուսական էլեկտրոնային երաժիշտ Ռոման Լիտվինովի հետ, որը հայտնի է Mujuice անունով:
Նկարահանումները կատարվել են Քալիֆորնիայում, որտեղ երաժիշտն իր թիմի հետ միասին ավարտում է իր առաջին անգլալեզու ալբոմի աշխատանքը:
Ըստ լուրերի՝ սկավառակը կոչվելու է Open the Dorn:
Ինչ վերաբերում է հոլովակին. երգիչը դրանում մի քանի կերպարով է ներկայացել, մասնավորապես՝ տրանսվեստիտի եւ կավատի:

«Collaba-ն ձոն է մարմնավաճառներին: Ուզում եմ խոսել նրանց անկախության, քաջության, տրավմատիկ սիրային փորձի եւ այն մեծ վտանգների մասին, որոնց նրանք մշտապես բախվում են»,- ավելի վաղ ասել էր Դորնը:



© NEWS.am STYLE