The Weekend-ը ներկայացրել է I Feel It Coming երգի հոլովակը

14:32   10 մարտի, 2017

NEWS.am STYLE-ն այսօր չէր կարող շրջանցել սրտակեր The Weekend-ին:

Youtube-ի TheWeekndVEVO ալիքում վերջապես հայտնվել է I Feel It Coming երգի հոլովակը:
Երգն ու հոլովակը ձայնագրվել են Daft Punk-ի հետ համագործակցությամբ:
27-ամյա երգիչը, որի բուռն սիրավեպը Սելենա Գմեսի հետ զարգանում է, հոլովակում սեթեւեթում է անծանոթ թխահեր աղջկա հետ եւ երգում ֆրանսիական դուետի ռիթմիկ հնչյունների ներքո:



© NEWS.am STYLE