Էքստրիմը արյան մեջ. 48-ամյա Ուիլլ Սմիթը բանջի թռիչք է կատարել Վիկտորիա ջրվեժից

14:10   11 մարտի, 2017

Գիտե՞ք` ինչ  է բանջի թռիչքը: Երբեւէ ցատկե՞լ եք: Չե՞ք վախենում: Ամեն մեկը չէ, որ կհամարձակվի մի քանի վայրկյանում անդադար կաթվածներ ստանալ:

Սակայն հոլիվուդյան «լավ» տղան, իսկ խոսքը 48-ամյա Ուիլլ Սմիթի մասին է, ոչնչից չի վախենում: Նա կցատկի: Եւ ցատկել է:

Այն էլ որտեղ…Վիկտորյա ջրվեժի վրայից` Զամբեզի գետի վրա` Հարավային Աֆրիկայում` Զամբիայի եւ Զիմբամվեի սահմանին` 120 մետր բարձրությամբ, գրողը տանի…
Բացի այդ, նաեւ տեսագրվել է…

Պարզվում է` Սմիթին դուր է գալիս բանջի թռիչքը:
Բանջի թռիչքի դեպքում թռչողին կապում են երկար ռետինե պարաններից, որոնց օգնույամբ նրանք ներքեւ են ցատկում:

Պարզվում է` Սմիթին դուր է գալիս բանջի-ջամփինգը («տարզանկա»):

«Դա խելահեղություն է», -թռիչքից հետո տեսագրությունում հայտարարել է Սմիթը:

Ի դեպ, Ուիլլ Սմիթի խաղի եւ «Վատ տղաներ» ֆիլմի սիրահարների համար նշենք, որ կինոնկարի հերթական սերիան կթողարկվի հաջորդ տարվա նոյեմբերին:


Աղբյուրը` Daily Mail



© NEWS.am STYLE