10:48 11 մարտի, 2017Երեկ Կրեմլի դահլիճում կայացավ Արամեի մենահամերգը, ինչին մոսկվաբնակ հայերը վաղուց էին սպասում: Արամեի հետ էին կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, երգչուհիներ Քրիստինե Պեպելյանն ու Սիլվա Հակոբյանը:

Երգչուհիներ Սիլվան եւ Արամեն հանդես են եկել նոր դուետով, որոնք մեծ ոգեւորությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից:

Սիլվա Հակոբյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել ու գրել.
«Շնորհակալ ենք մոսկվաբնակ հայեր ջան ջերմ ընդունելության համար ! Վստահ եմ,որ իմ և Արամեի զուգերգը անչափ սիրվեց ձեր կողմից !Դա էր վկայում ձեր անդադար ծափերը»,-մեկնաբանել է երգչուհին:

Քրիստինե Պեպելյանն էլ Instagram-ում հոլովակ է տեղադրել, որում կատարում են նոր զուգերգը:

Այսքանով, սակայն, ամեն ինչ չի ավարտվել: Աննան Instagram-ում հրապարակել է Արամեի պատկերով զվարճալի տորթի լուսանկարը, ինչպես նաեւ ցուցադրել կլորացած փորիկը եւ իր գեղեցիկ տեսքը:


Մենահամերգին ելույթ են ունեցել նաեւ Ռուսական «Ձայնը» նախագծից (2012թ.) հայտնի երգչուհի Մարգարիտա Պոզոյանն ու երգիչ Մարտ Բաբայանը: Մարգարիտան Instagram-ում լուսանկար է հրապարակել ու պատմել իր տպավորութունների մասին եւ թե ինչքան հաճելի է եղել Արամեի հետ աշխատելը:

«Ելույթից անմիջապես հետո ես ru-tv-ին պատմեցի Արամեի հետ աշխատանքից ստացած տպավորությունների եւ այն մասին, թե ինչ հիանալի արտիստ է նա», գրել է երգչուհին:
Մարգարիտա Պոզոյանն ու Մարտ Բաբայանը ներկայացրել են իրենց "Было или нет" զուգերգը:

Լուսանկարը՝ Մարտ Բաբայանի Instagram-ից: