Ինչպիսի՞ն է «Կասանդրա» հայտնի հեռուստասերիալի գլխավոր հերոսուհուն մարմնավորող Կորայմա Տորեսն այսօր (ֆոտո)

12:35   11 մարտի, 2017

Հայ հեռուստադիտողը երեւի շատ լավ է հիշում վենեսուելական «Կասանդրա» հեռուստասերիալը, որը պատմում էր իր ընտանիքից կտրված ու գնչուների կողմից դաստիարակված գեղեցկուհու մասին:

Ֆիլմի գլխավոր հերոսներին` Կասանդրային եւ Լուիս Դավիդին մարմնավորում էին հայտնի դերասաններ Կորայմա Տորեսն ու Օսվալդո Ռիոսը:

Այդ տարիներին Կորայմայի մարմնավորած հմայիչ գնչուհու կերպարը շատերն էին փորձում ընդօրինակել:

Ֆիլմում գեղեցկուհին ընդամենը 19 տարեկան էր: Դա Կորայմայի առաջին գլխավոր դերն էր հեռուստասերիալում: Այժմ Տորեսը 43 տարեկան է: Ի՞նչ տեսք ունի դերասանուհին այսօր:

Ահա նրա վերջին շրջանի լուսանկարներից մի քանիսը:



© NEWS.am STYLE