47-ամյա Ջենիֆեր Լոպեսն ամուսնանո՞ւմ է

16:02   11 մարտի, 2017

Մի քանի օր առաջ լրատվամիջցները սկսեցին գրել Ջեյ Լոյի նոր սիրավեպի մասին: Այս անգամ էլ, ռեփեր Դրեյքից հետո, 47-ամյա երգչուհու հմայնքի զոհն է դարձել 41-ամյա բասկետոբլիստ Ալեքսանդր Ռոդրիգեսը:

Իսկ գեղեցկուհի Ջեյ Լոն բամբասանքների առիթ տալիս է, այն էլ ինչպիսի... Հայտնի երգչուհուն դստեր` Էմմայի հետ, նկատել են Լոս Անջելեսի օդանավակայանում:

Երգչուհին Մայամի է մեկնել` սիրեցյալի հետ հանդիպելու համար:

Եւ ինտրիգ... Լոպեսի հենց ԱՅՆ  մատին աչքի է ընկնում մատանի: Մի՞թե Ջենիֆեր Լոպեսն ամուսնանում է:

Դրա հետ մեկտեղ Լոպեսն այնպես է փայլում երջանկությունից.  այստեղ հաստատ ինչ-որ բան այն չէ:

«Ջենիֆերը շաբաթվա վերջը Մայամիում կանցկացնի: Նա ցանկանում է Ալեքսին տեսնել: Ալեքսն ինքը եւս ցանկանում է տեսնել Լոպեսին: Սակայն երկուսի համար էլ ամենագլխավորը մնում են իրենց երեխաները: Նրանց հարաբերությունները նախնական փուլում են, նրանք դեռ պետք է միմյանց լավ ճանաչեն», - աղբյուրը հայտնել է People պարբերականին :

Ինչպես Լոպեսը, Ռոդրիգեսը եւս նախկին ամուսնությունից  երկու երեխա ունի: Աղբյուրը պնդում է, որ զույգը սիրում է ազատ ժամանակը երեխաների հետ անցկացնել: Լոպեսը երկու իննամյա երկվորյակներ ունի` Մաքսն ու Էմման, որոնց հայրը երգիչ Մարկ Էնթոնին է:

Վերջինիս հետ երգչուհին ամուսնալուծվել է 2014-ին:

Ռոդրիգեսը երկու դուստր ունի նախկին կնոջից` Սինթի Սքարթիսից`12-ամյա Նատաշան ու ութնամյա Էլլան:

Լուսանկարները՝ Famefly.net



© NEWS.am STYLE