Հանցագործների հայտնի որսորդին կողոպտել են Լոս Անջելեսի շքեղ հյուրանոցներից մեկում

17:10   11 մարտի, 2017

Հանցագործների հայտնի որսորդ Դուեյն Լի Չեմփենին` նույն Dog the Bounty Hunter-ին, կողոպտել են Լոս Անջելեսի շքեղ հյուրանոցներից մեկում: Դոգ («Շուն») մականունով Դուեյնը հանցագործների, տարբեր օրինախախտների պրոֆեսիոնալ որսորդ է: Նա հաճախ է հայտնվում հեռուստատեսությունում եւ Dog the Bounty Hunter ռեալիթի շոուի աստղն է:

64-ամյա Դույենը կնոջ` Բեթի հետ դուրս է եկել Լոս Անջելեսում զբոսանքի` իր հյուրանցի «լյուքս» համարում թողնելով 5 հազար դոլար, որը նրանք չենք գտել, երբ հետ են վերադարձել:

Ոստիկանույթունը կոտրվածքի հետքեր չի գտել եւ այժմ քննարկվում է բանալու կրկնօրինակի տարբերակը, գրում է TMZ-ը:

Ոստիկանները դիտում են տեսանյութերը: Նշվում է նաեւ, որ աստղի կնոջ թանկարժեք զարդերը տեղում են եղել:



© NEWS.am STYLE