Ինչպես չխելագարվել, երբ կողքիդ Երկնքի տաճարն է. NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժը Պեկինից

15:09   13 մարտի, 2017

Սա, հավանաբար, Երկրի վրա ամենագեղեցիկ վայրերից է: Երկնքի տաճար (նույն ինքը՝ Տանտյան) ես այցելել եմ երկու անգամ՝ հրաժարվելով երկրորդ անգամ տեսնել Մեծ պատը:

Տաճարը գտնվում է Չինաստանի մայրաքաղաքի կենտրոնում եւ, ի դեպ, Պեկինի խորհրդանիշերից մեկն է:

Ամբողջ համալիրը երկու հատվածի է բաժանված՝ հիմնական կառույցին նախորդող հսկայական այգին ու Տաճարը:

Տոմսեր կարող եք գնել ե՛ւ համալիրի երկու հատվածի, ե՛ւ մեկի համար:

Համալիրի առաջին հատվածի համար տոմսն արժե 20 յուան:

Այդպես արվել է տեղի բնակիչների հարմարավետության համար, որոնց շատ է դուր գալիս այգին, եւ նրանք այստեղ գալիս են ժամանակ անցկացնելու: Նրանք թղթախաղ են խաղում (առանց էքսցեսների), զբաղվում ֆիզկուլտուրայով, թայ ցզիով եւ թրամարտով կամ ուղղակի զբոսնում են միջանցքի երկայնքով, որը տանում է դեպի Տաճարի դարպասներ:

Երանի մեզ մոտ էլ տեսնեինք նման բաներով զբաղվող տարեց մարդկանց:

Երկար միջանցքը միավորում է 72 սենյակ: Այստեղ միշտ շատ մարդ կա, իսկ հնում միջանցքը զոհաբերությունների օրերին լցվում էր հազարավոր լապտերների լույսով:

Դրանց լույսի ներքո խորան էին տարվում մետաքս, մրգեր, հացահատիկ ու ժադեիտ:
Եվ դուք հայտնվում եք հեքիաթում:

Տաճարի համալիրը կառուցվել է 1420 թվականին՝ Մին արքայատոհմի օրոք: Սկզբում այն կոչվել է Երկնքի ու Երկրի տաճար:

Երբ 1530-ին կառուցվում է նաեւ Երկրի տաճարը, համալիրն անվանափոխվում է՝ կոչվելով Երկնքի տաճար:

Ձմեռային արեւագալի օրը կայսրերը զոհաբերություն էին կատարում երկնքին՝ աղոթելով քամուն, անձրեւին ու ցրտին, որ նրանք հայտնվեն ճիշտ ժամանակին՝ օգնելով բերքին: 

Տաճարի համալիրի կառույցի բոլոր կողմերը ծածկված են կապույտ կղմինդրով, որը եւս խորհրդանշում է Երկինքը:

Այնքան եմ ուզում վերցնել տեսախցիկն ու ֆիլմ նկարահանել՝ երկնքում թռչող վանականներով...

Մարկո Պոլո՝ Չինաստանից



© NEWS.am STYLE