Փոքրիկ հայուհին հմայել է հոլանդական «Ձայնը» նախագծի ժյուրիին՝ ստիպելով նրանցից մեկին ծնկի իջնել

21:40   11 մարտի, 2017

Փոքրիկների «Ձայնը» նախագիծը այս շրջանում ոչ միայն Ռուսաստանում է անցկացվում, այլեւ հեռավոր Հոլանդիայում, որտեղ եւս մեր տաղանդավոր հայրենակիցների պակասը չի զգացվում: Այսպես օրինակ՝ նախագծի վերջին թողարկման ժամանակ ժյուրիին «This is a Man's World» երգի իր կատարմամբ ցնցել է փոքրիկ հայուհի Աննան, որը նաեւ կատարել է «Mercy» երգը:

Մարզիչներն ամեն ինչ անում էին, որ տաղանդավոր աղջիկը հայտնվի հենց իրենց խմբում: Նրանցից մեկը, նույնիսկ, ծնկի է իջել հայուհու առջեւ:

 



© NEWS.am STYLE