Ոսկյա զարդերի նոր միտումները

12:45   22 սեպտեմբերի, 2012

Այս աշնան հիմնական միտումներն են` վարպետորեն պատրաստված նրբագեղ ոսկյա զարդերը: Ընդ որում, ի տարբերություն անցած տարիների, չարժե զարդարվել թանկարժեք զարդերով` նմանվելով տոնածառի, դա հնաոճ է: Բավական է ընտրել մեկ զարդ, որը կընդգծի ձեր յուրահատկությունը: Ընդ որում, հաշվի առեք, որ ընտրությունն արժե կատարել` նախապատվությունը տալով նրբագեղ իրերին, թողնելով ծանր ու անհարմարավետ զարդերը լավագույն ժամանակների համար:

Այս տարեշրջանում ոսկյա զարդերը ավելի խայտաբղետ են դառնում` ինչպես կառուցվածքային առումով, այնպես էլ նյութերի համակցությամբ: Օրինակ, Համաշխարհային ոսկու խորհրդի կառավարիչ Դեւիդ Լեմբը կարծում է, որ ոսկյա կախազարդը արծաթե շղթայի հետ ավելի յուրահատուկ կնայվի, քան սովորական ոսկյա շղթայի հետ: «Ոսկին անցել է զարգացման նոր փուլ, սովորական շրջանակի մետաղից այն դարձել է վերածվել է գլախվոր նյութի, որին գամվել է ողջ ուշադրությունը»,- նշեց նա:

Բացի այդ, միտում կա ոսկին համադրել ոչ միայն թանկարժեք, այլեւ կիսաթանկարժեք քարերով ու կերամիկայով: «Ոսկյա իրերի տեսքը դառնում է ավելի բազմազան, ինչից դրանց գեղեցկությունն ու արժեքը միայն շահում են»,-վստահ է Լեմբը:



© NEWS.am STYLE