Մոդայի 91-ամյա վետերանը թողարկել է կոշիկի նոր հավաքածու

14:08   23 հոկտեմբերի, 2012

Մոդայի աշխարհի վետերան, 91-ամյա Այրիս Ապֆելը HSN ինտերնետ-խանութի համար թողարկել է կոշկիկ իր գիծը, այդպիսով մեկ անգամ եւս ապացուցելով, որ տարիքը մոդային չի խանգարում։
Նոր հավաքածուն ստացել է Rara Avis ռոմանտիկ անվանումը, ինչը լատիներենից թարգմանաբար նշանակում է «հազվագյուտ թռչուն»։ Հավաքածուն կազմված է 35-65 եվրո արժողությամբ հինգ զույգ վառ, գույնզգույն մաշիկներից, բալետկաներից եւ ցածր կրունկով կոշիկներից։

«Լրիվ Այրիսի ոգով է։ Էլ ո՞վ կարող է, նրանից բացի, համադրել haute couture-ը հնոտիների շուկայից գտածոներն ու ճամփորդությունից բերված աքսեսուարները, իսկ XIX դարի գործվածքեղենը՝ Dolce&Gabana եւ Oskar de la Renta մոդայիկ տրենդերի հետ», - նշում է «Сплетник» -ը։

Այրիս Ապֆելը դիզայներ է, կոլեկցիոներ եւ կտորեղենի արտադրության աշխարհում ամենահարգի ֆիրմաներից մեկի՝ Old World Weavers հիմնադիրը։ Իսկ բոլորովին վերջերս այս տարեց կինը դարձել է MAC կոսմետիկայի խոշոր ընկերության նոր դեմքը։

Մոդայի աշխարհում ամենաարտասովոր կնոջ նոր նախագծի մասին կարծիքները տարբեր են՝ ոմանք Այրիս Ապֆելի աշխատանքներն անվանել են մոդայի հանճարեղ «զգայնության» պտուղ, իսկ մյուսներն էլ՝ պարզապես մեծ գումար աշխատելու ցանկություն։



© NEWS.am STYLE