Գարիկ Մարտիրոսյանը եւ Պետդումայի պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայան «Прожекторперисхилтон» շոուի ժամանակ կատարել են Մուրկան եւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը

11:09   12 մարտի, 2017

Ռուսական առաջին ալիքի «Прожекторперисхилтон» շուի հյուրն է եղել Ղրիմի նախկին դատախազ, Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայան:

Նատալյան թողարկման ընթացքում կատարել է Մուրկա երգը: Հաղորդավարները` Գարիկի գլխավորությամբ, միացել են կատարմանը:

Այն բանից հետո, երբ նախկին դատախազը կատարեց Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը Հաղորդավար Սերգեյ Սվետլակովը ասաց, որ ինքն էլ «այդպես կարող է»: Իսկ ինչ է պետք,- հարցրել է Պոկլոնսկայան:

Գարիկ Մարտիրոսյանն էլ պատասխանել է, որ պետք է Մուրկան, ինչը ոգեւորությամբ ընդունվեց դահլիճում եղած մարդկանց կողմից:



© NEWS.am STYLE