15-ամյա Սաբինա Մանվելյանը ցնցել է Ты супер նախագծի ժյուրիին

12:20   12 մարտի, 2017

Ռուսական НТВ ալիքով ցուցադրվող Ты супер շոուն շարունակվում է: Այս նախագծին մասնակցում են նախկին ԽՍՀՄ-ի պետությունների մանկատների եւ խնամքի կենտրոնների երեխաները:

Երեկվա թողարկման ժամանակ 15-ամյա Սաբինա Մանվելյանը՝ Վանաձորից, ցնցել է ժյուրիի անդամներին՝ կատարելով Պոտապի եւ Նաստիայի «Бумдиггибай» երգը:

Երեք դրական պատասխանով մեր Անգելինան անցավ հաջորդ փուլ:

«Դու մեծ պոտենցիալ ունես: Քեզ պետք է հաղթահարել քո ամաչկոտությունը: Ամեն ինչ հիասքանչ էր եւ Դու ես հիասքանչ»,- նշել է Յոլկան:

«Ես Ձեզ շատ սիրում եմ, շնորհակալություն»,-  հայերեն և ռուսերեն ասել է Սաբինան:



© NEWS.am STYLE