Հասմիկ Կարապետյանն ու Տյոմը՝ վտանգավոր գոտում. ո՞վ լքեց X Factor-ն այս անգամ

10:30   13 մարտի, 2017

Այս կիրակի հայկական X Factor-ի մասնակիցները հանդիսատեսին եւ հեռուստադիտողին ներկայացան բոլոր ժամանակների սիրված հիթերով: Երիտասարդ կատարողներին, ինչպես միշտ, հաջողվեց իրենց ելույթներով նոր հույզեր փոխանցել մրցույթի երկրպագուներին, սակայն մինչ համերգային ծրագրին անցնելը երկու մասնակից եւ երկու ժյուրիի անդամ ստիպված եղան անցնել հերթական փորձության միջով:

Այս անգամ վտանգավոր գոտին կիսեցին Էրիկի թիմակից Հասմիկ Կարապետյանն ու Շուշանիկ Արեւշատյանի թիմակից Տյոմը:

Մասնակիցների ճակատագիրը կամ պետք է որոշեր հեռուստադիտողի քվեարկության արդունքները ներկայացնող ծրարը կամ էլ ժյուրիի անդամների քվեարկությունը:

Ժյուրին նախապատվությունը տվեց սեփական ճաշակին՝ քվարկելով Տյոմի օգտին: Այսպիսով՝ աղջիկների խումբը լքեց եւս մեկ մասնակից:

Տյոմի եւ Հասմիկ Կարապետյանի ելույթներն առաջարկում ենք ձեր ուշադրությանը:

Լուսանկարը՝ X Factor-ի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE