Ծնվել է Հայկ Մարությանի չորրորդ երեխան

00:34   13 մարտի, 2017

Այսօր՝ մարտի 12-ին, դերասան, հումորիստ Հայկ Մարությանը կրկին հայր է դարձել. ծնվել է նրա չորրորդ զավակը:

Ուրախալի լուրն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գյումրիի պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:

Վերջինիս գրառումից պարզ է դառնում, որ Հայկի չորրորդ բալիկը տղա է: Նրան անվանակոչել են Արման:

Նշենք, որ Հայկ Մարությանն ունի ևս մեկ որդի և երկու աղջիկ:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Հայկին և նրա կնոջը՝ մաղթելով փոքրիկին առողջ և անհոգ մանկություն:



© NEWS.am STYLE