Դիզայներ Հայկ Ավանեսյանը «Кухня» սերիալի աստղ Մարիա Գորբանի մասնակությամբ շքեղ ֆոտոսեսիա է ներկայացրել. NEWS.am STYLE Exclusive

11:03   13 մարտի, 2017

NEWS.am STYLE-ը բազմիցս է գրել Ուկրաինայում բնակվող շատ տաղանդավոր հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի մասին:

Այս անգամ հայտնի դիզայները նոր ֆոտոսեսիա է ներկայացրել թատրոնի եւ կինոյի հայտնի դերասանուհի, «Кухня» սերիալի հերոսուհի Մարիա Գորբանի մասնակցությամբ:
Ֆոտոսեսիայի հեղինակը լուսանկարիչ Թինա Սոկոլովսկայան է:

30-ամյա գեղեցկուհին ներկայացել է Hayk Avanesyan ապրանքանիշի զգեստներով:

«Զգեստները շքեղ են: Անմիջապես հասկանում ես, որ նման զգեստներ խանութում չես գնի, եւ չես տեսնի յուրաքանչյուր աղջկա հագին: Դերասանուհու, հայտնի մարդու համար դա շատ կարեւոր է:

Ամենակարեւորը՝ կարմիր գորգին կամ որեւէ երեկույթին միանման զգեստներով երկու աղջկա չես հանդիպի:

Ես, իհարկե, հումորի զգացողություն ունեմ, եւ կկարողանայի ելք գտնել նման իրավիճակում, բայց հրաշալի է, երբ զգեստը բացառիկ է եւ հատուկ քեզ համար է կարված: Յուրաքանչյուր կին ուզում է իրեն արքայադուստր, թագուհի զգալ, եւ այս զզգեստներով ես ավելին էի զգում: Շատ շնորհակալ եմ նրան գեղեցկության մեջ լինելու հնարավորության մեջ:

Եվ, իհարկե, շնորհակալություն լուսանկարիչ Թինային եւ դիմահարդար Վիկային: Շատ գեղեցիկ լուսանկարներ են ստացվել»,- ֆոտոսեսիայի մասին կարծիքն է հայտնել Մարիան:

NEWS.am STYLE-ի անունից շնորհալակություն դիզայների մամուլի ծառայությանը



© NEWS.am STYLE