«Գահերի խաղի» աստղ Էմիլյա Քլարքը դարձել է Dolce & Gabbana-ի The One օծանելիքի դեմքը

14:06   13 մարտի, 2017

«Գահերի խաղը» սերիալի աստղեր Էմիլյա Քլարքն ու Քիթ Հարինգթոնը փոխարինել են Սքարլեթ Յոհանսոնին եւ Մեթյու Մակքոնահիին՝ դառնալով Dolce & Gabbana-ի The One օծանելիքի դեմքերը:

30-ամյա Քլարքը դարձել է օծանելիքի դեմքը՝ Քիթ Հարինգթոնին որպես Dolce & Gabbana-ի The One-ի դեմք հայտարարելուց մի քանի օր անց:

«Էմիլյա Քլարքը Dolce & Gabbana-ի համար իդեալական կնոջ մարմնացում է:

Նրա անհատականությունն  ու բնական գեղեցկությունը հրաշալի լրացում կդառնան նոր գովազդային արշավի համար, իսկ Քիթ Հարինգթոնը երիտասարդ է, հմայիչ, նման չէ ոչ մեկի: Նա համապատասխանում է The One for Men-ի արշավին:

Մենք ուրախ ենք, որ նա միացել է Dolce & Gabbana ընտանիքին»,- ընտրությունը մեկնաբանել են Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբանան:

Աղբյուրը՝ NYMag 



© NEWS.am STYLE