Գարնանային վառ կերպարանափոխություն (տեսանյութ)

17:03   13 մարտի, 2017

Յուրաքանչյուր եղանակ պահանջում է իր գույներն ու երանգները: Դա վերաբերում է ինչպես հագուստին, այնպես էլ դիմահարդարմանը:

Օրինակ` եթե ձմեռը թելադրում է ավելի չեզոք եւ սառը գույներ, ապա գարունը խորհրդանշում է բնության զարթոնք, հետեւաբար ցանկալի է այս սեզոնին շրջել տաք գույներով:

Այդ է պատճառը, որ դիմահարդարները գարնանային make up-ի մեջ օգտագործում են հնարավորինս վառ եւ պայծառ երանգներ, որոնք բարձրացնում են ոչ միայն դիմահարդարումը կրողի, այլեւ այն տեսնողի տրամադրությունը:

Այսօր որոշել ենք անդրադառնալ YouTube-ում հայտնի դիմահարդար Քելլի Սթրաքի առաջարկած գարնանային make up-ին:

Իր look-ն ամբողջացնելու համար Քելլին օգտագործել է ոսկեգույն ստվերաներկ եւ կարմիր շրթներկ: Ահա, թե ինչպիսին է նրա ամբողջական կերպարանափոխությունը:



© NEWS.am STYLE