16:35 13 մարտի, 2017Հղիությունից առաջ Բեյոնսեն այսքան հաճախ չէր հայտնվում տեսախցիկների առջեւ եւ այդքան ակտիվ չէր, իսկ հիմա երգչուհին, կարծես, վերջապես ազատ ժամանակ ունի, եւ մենք կարող ենք հետեւել նրա տեղաշարժերին:

Հանգստյան օրերին նա որոշել է աջակցել մորը՝ Թինա Նոուլզին, ում պարային խումբը ելույթ է ունեցել Լոս Անջելեսի Էլվին Այլիի ամերիկյան պարի թատրոնում:
WACO թատերական կենտրոնի խումբը հիմնադրել է երգչուհու մայրն ամուսնու՝ Ռիչարդ Լոուսոնի հետ:

«Իմ գեղեցիկ հրեշտակների եւ ուսուցիչների հետ: Շնորհակալ եմ դստերս, որ ժամանակ անցկացրեց աղջիկների հետ»,- Instagram-ում հրապարակած լուսանկարներից մեկը մակագրել է Թինա Նոուլզը:
Հիշեցնենք, որ Բեյոնսեն եւ Ջեյ Զին դուստր ունեն՝ 5-ամյա Բլյու Այվին: