Chanel-ը ներկայացրել է Rouge coco gloss շուրթերի փայլը

17:47   13 մարտի, 2017

Նորաձեւության շաբաթների ընթացքում Chanel նորաձեւության տունը ուշադրություն է գրավել Կարլ Լագերֆելդի ստեղծագործություններով, իսկ նորաձեւության ցուցադրությունների ընդմիջումների ժամանակ ֆրանսիական ապրանքանիշն աշխատում է նոր կոսմետիկ միջոցների ուղղությամբ, որոնցից մեկն էլ Rouge coco gloss-ն է: Chanel-ն այն ներկայացրել է տարեսկզբին:

Այժմ հայտնի են դարձել այդ արտադրանքի նոր՝ հետաքրքիր մանրամասներ, որը գովազդում է Լագերֆելդի նոր մուսան՝ Ջոնի Դեփի եւ Վանեսա Պարադիի 17-ամյա դուստր Լիլի Ռոուզը:
Հեղուկ եւ ոչ կպչուն բաղադրության շնորհիվ այն ասես «հալչում է շուրթերին»:
Փայլի բաղադրության մեջ է մտնում Hydraboost-ը, որն իր մեջ ներառում է ժոժոբայի, արեւածաղկի ու պատկառուկի մանրաթելեր, ինչպես նաեւ կոկոսի բնական յուղ, որը նպաստում է շուրթերի հարթեցմանը, փափկելուն ու սնուցմանը:



© NEWS.am STYLE