Victoria’s Secret-ի մոդելները բացել են իրենց վարպետության գաղտնիքները (վիդեո)

16:53   27 մարտի, 2013

Ներքնազգեստի Victoria’s Secret ապրանքանիշի մոդելներ Բեհաթի Փրինսլուն եւ Ալեսանդրա Ամբրոսիոն բացել են իրենց վարպետության գաղտնիքները:

Ըստ Daily Mail-ի, այս անգամ գովազդային տեսանյութի նկարահանումներն անցկացվել են արեւոտ Մայամիում: 23-ամյա Փրինսլուն հայտարարել է. «Շատ կարեւոր է ամառային մթնոլորտ ստեղծել: Այդ դեպքում նկարահանումների ժամանակ քեզ ավելի սեքսուալ եւ ջերմ ես զգում: Դա անհնար է զգալ, եթե սառը տաղավարում ես»: Իր հերթին 31-ամյա Ամբրոսիոն խոստովանել է. «Ամենուրեք ցուրտ է, այդ պատճառով երջանիկ ենք Մայամիում նկարահանվելու համար»:

Հիշեցնենք, որ վերջերս դուստրեր ունեցող ծնողները Victoria’s Secret-ի դեմ հանդես են եկել բողոքներով եւ մեղադրանքներով, որ միայն սեքսուալ ներքնազգեստի մասին երազող աղջիկներին անհնար է որպես ողջախոհ մարդ մեծացնել:



© NEWS.am STYLE