Հինգ բժշկական առասպել, որոնց դեռ հավատում են

19:05   7 ապրիլի, 2017

Առասպել 1. Ցանկացած խնդիր հնարավոր է լուծել դեղորայքի միջոցով

Վերջին դարում բժշկությունը հայտնաբերել է հակաբիոտիկներ, պատվաստանյութեր, անզգայացնող դեղամիջոցներ, դեղամիջոցներ՝ քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար: Մենք գիտենք ՝ ինչպես բուժել ստամոքսի խոցը, գիտենք կառավարել շատ լուրջ հիվանդությունների ախտանշանները, ունակ ենք թեթեւացնել Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների վիճակը: Բայց մենք դեռեւս անզոր ենք միգրենի առջեւ, դեռ չենք գտել պատվաստանյութ սուր վիրուսային ինֆեկցիայի դեմ, չկա դեղահաբ, որը կփոխարինի ֆիզիկական վարժություններին: Անպես որ, ամեն ինչ չէ, որ հնարավոր է անել դեղերի եւ փողի միջոցով:

Առասպել 2. Ներարկումն ավելի արդյունավետ է ազդում, քան դեղահաբը

Շատ բժիշկներ նախընտրում են ներարկվող դեղեր նշանակել, եթե անգամ կա համապատասխան դեղահաբը: Ներարկումներն իսկապես կարող են ավելի արդյունավետ լինել դեղահաբերից, հատկապես այն դեպքերում, երբ հիվանդը կոմայի մեջ է կամ նրա համար դժվար է ինչ-որ բան կուլ տալ:  Շատ դեպքերում դեղահաբերը նախընտրելի են, քանի որ դրանք թույլ են տալիս խուսափել ներարկման ցավից: Ներարկման միակ առավելությունն արդյունքի արագությունն է: Ներկայումս ապացուցված է, որ կորտիկոստերոիդները, В12 վիտամինն ու հակաբորբոքային միջոցները  նույնատիպ են ազդում ե՛ւ դեղահաբերի, ե՛ւ ներարկումների դեպքում:

Առասպել 3. Պատվաստումները վտանգավոր են

Պատվաստումների օգուտն էապես գերազանցում է դրանց ընդունման ռիսկերը: Պատվաստումներն ավելի լավ են ուսումնասիրված, քան շատ դեղամիջոցներ, այդ թվում՝ նրանց անցանկալի ազդեցությունները, որոնց հետ հնարավոր է բախվել: Գոյություն ունեն հստակ հակացուցումներ՝ երեխաների եւ մեծահասկաների պատվաստումների հետ կապված, իսկ ոչ բարդ ներարկումները չեն կարող պատճառ լինել պատվաստումից հրաժարվելու համար:  Ավստրալիայում, օրինակ, որոշում է կայացվել  պետական նպաստից զրկել այն ընտանիքներին, ովքեր կհրաժարվեն երեխաներին պատվաստել:

Առասպել 4. Հոմեոպատիան աշխատում է

Կեղծ գիտության հարցերով հանձնաժողովի հուշագիրն ամեն ինչ իր տեղը դրեց: Երբեմն անգամ փորձառու բժիշկները կարող են հոմեոպատիկ դեղամիջոց նշանակել: Այդ դեղամիջոցներն օգտագործած հիվանդների բուժման բոլոր դեպքերը  բացատրելի են  եւ ունեն միանգամայն հասկանալի՝ ոչ հոմեոպատիկ պատճառներ:

Առասպել 5. Օնկոմարկերներն օգնում են հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլում

Ներկայում օնկոմարկերները կիրառվում են հաստատված քաղցկեղի բուժման արդյունավետության եւ կրկնության վերահսկողության համար: Քաղցկեղի վաղ ախտորոշման դեպքում օնկոմարկերներ խորհուրդ չեն տրվում, անալիզը շատ կեղծ դրական եւ կեղծ բացասկան արդյունքներ է ցույց տալիս:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE