Հմայիչ Քենդալը՝ հայտնի ապրանքանիշի ֆոտոսեսիայի նկարահանումներին

12:33   14 մարտի, 2017

Vogue-ի շապիկը զարդարելուց հետո Քենդալ Ջեներին նկատել են նոր՝ գաղտնի ֆոտոսեսիայի նկարահանումների ժամանակ: Հայտնի է դարձել, որ 21-ամյա մոդելը նկարահանվել է La Perla ապրանքանիշի համար: 

Քիմ Քարդաշյանի քույրն ու ապրանքանիշը, հավանաբար, փորձել են աննկատ անցկացնել նկարահանումները, բայց պապարացիները, ամեն դեպքում, կարողացել են ընթացքից մի քանի լուսանկար անել:

Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղը ներքնազգեստի հայտնի ապրանքանիշի գովազդային արշավի համար կեցվածք է ընդունել Ֆլորիդայում:

Լուսանկարներում Քենդալը պատկերված է հսկայական արհեստական ծաղիկի ֆոնին, կարմիր ներքնազգեստով:

Ի դեպ՝ օրերս մոդելը հայտնվել էր նաեւ Estée Lauder-ի շրթներկի գովազդում: Քիմի քույրը հոլովակում երգել է՝ յուրացնելով Էլ Թեներ Շնայդերի (Elle King) ձայնը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE