Դիմահարդարման վիդեոդաս NEWS.am STYLE-ից եւ Make-up Atelier-ից. բնական դիմահարդարում

16:36   27 մարտի, 2013

Յուրաքանչյուր կին պարտավոր է տիրապետել դիմահարդարման արվեստին: Համաձայնեք՝ ցանկանում ենք գեղեցիկ եւ անթերի տեսք ունենալ միշտ եւ ամենուր. աշխատավայրում, հյուր գնալիս, արձակուրդում կամ պարզապես զբոսանքի ժամանակ: Սակայն պրոֆեսիոնալ make-up կարելի է անել ոչ միայն դիմահարդարի մոտ: Դրա վարպետության գաղտնիքները կարելի է սովորել ինքնուրույն, NEWS.am STYLE-ի եւ MAKE-UP Atelier-ի տնօրեն Մադլեն Խաչատրյանի համատեղ նախագծի օգնությամբ: Առաջարկում ենք ձեզ վիդեոդասի օգնությամբ յուրացնել make-up-ի գաղտնիքներն ու հմտությունները:

«Առաջինը, որ անհրաժեշտ է անել, դեմքի մաշկն ու շուրթերը խոնավեցնելն է՝ կոսմետիկայի վնասակար ազդեցությունից մաշկը պաշտպանելու համար: Այնուհետեւ դեմքի T-աձեւ հատվածին քսում ենք բաց գույնի տոն, իսկ կողքերի համար օգտագործում ենք ավելի մուգ երանգ: Չենք մոռանում փոքրիկ թերությունները շտկել, ինչպես նաեւ թաքցնել աչքերի տակի շրջանակները:

Անցնենք աչքերին: 3 շտրիխով հնարավոր է ամբողջությամբ կերպարանափոխել աչքերը: Անմիջապես թարթիչների մոտ մուգ երանգ ենք քսում, մնացած հատվածները ներկում ենք բաց գույնի ստվերաներկով: Թարթիչներին սեւաներկ ենք քսում:

Շուրթերն առանձնացնում ենք բաց գույնի մատիտով, միայն դրանց ձեւն ուղղելու համար: Քսում ենք բնական գույնի շուրթերի փայլ, որպեսզի խոնավության արդյունք ստանանք:

Ընտրում ենք միայն բաց գույների սնգույր, օրինակ՝ բեժ, որն այս տարի նորաձեւ է»:



© NEWS.am STYLE