11:35 14 մարտի, 2017Հունվարի վերջին մենք գրեցինք DKNY-ի ներքնազգեստի գովազդային արշավի նկարահանումների մասին, որտեղ գլխավոր հերոսուհին Էմիլի Ռատաժկովսկին էր:

Մանհեթենում նկարահանված հոլովակի կենտրոնում շնիկի հետ ներքնազգեստով Նյու Յորքի փողոցներում շրջող 25-ամյա մոդելն է:

Թե ինչ է ստացվել այս ամենից, կարող եք տեսնել հոլովակում:

Ի դեպ՝ երկու օր առաջ գեղեցկուհուն նկատել էին Մալիբուի լողափին, որտեղ Էմիլին հանգստանում էր Փարիզի Նորաձեւության շաբաթվա ցուցադրություններից հետո:


Մոդելը լողափ է գնացել ընկերոջ՝ Ջեֆ Մաջիդի հետ, որի հետ հանդիպում է 2014 թվականից: