Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ նոր ընկերոջ հետ լուսանկար է ցուցադրել

12:05   14 մարտի, 2017

Ջենիֆեր Լոպեսի նոր սիրավեպի մասին արդեն գրեթե բոլորը գիտեն, բայց 47-ամյա երգչուհին առայժմ պաշտոնապես չի ներկայացնում իր 41-ամյա ընկերոջը՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսին:

Օրերս երգչուհին Մայամի էր գնացել՝ ընկերոջ մոտ, իսկ վերջինը, առանց երկար մտածելու, Ջեյ Լոյի հետ Բահամներ էր մեկնել:

Լոպեսն Instagram-ում ընկերոջ հետ լուսանկար է հրապարակել, որը, սակայն, կարճ ժամանակ անց ջնջել է: Լուսանկարում Ալեքս Ռոդրիգեսը համբուրում է Ջեյ Լոյին կամ ինչ-որ բան է շշնջում նրա ականջին:

«Ջենիֆերին դուր է գալիս Ալեքսը, իսկ նրան՝ Ջենիֆերը: Սակայն երկուսի համար էլ կարեւորն իրենց երեխաներն են: Նրանց հարաբերությունները սկզբնական փուլում են, դեռ պետք է ավելի լավ ճանաչեն միմյանց»,- People-ին ասել է ներքին աղբյուրը:



© NEWS.am STYLE