Երգիծաբան Յուրի Գալցեւը՝ Եվգենի Պետրոսյանի եւ Comedy Club-ի հումորի մասին

14:45   14 մարտի, 2017

Ռուս հայտնի երգիծաբան Յուրի Գալցեւը «КП»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել Եվգենի Պետրոսյանի եւ Comedy Club-ի մասին:

55-ամյա արտիստը խոսել է հումորի մակարդակի անկման մասին:
«Ինձ դուր են գալիս Comedy Club-ն ու «Уральские пельмени» շոուն: Ինձ դուր է գալիս նորից հեռարձակվող «Прожекторпэрисхилтон»-ը: Հասկանում եմ, որ այնտեղ ամեն ինչ հեղինակներն են գրում, ամեն դեպքում, հաղորդավարները խելացի տղաներ են: Սիրում եմ խելացի հումոր,- հայտարարել է Գալցեւը:- Պետրոսյանը նույնպես մեծ վաստակ ունի. նա բացահայտեց դերասանների, որոնք «այլ դարակներում» էին: Եվգենի Պետրոսյանը շատերի համար է ճանապարհ բացել: Եվ թող երիտասարդները չդիտեն նրա մենախոսությունները կամ Ստեպանենկոյին... Գուցե դա հին է, անհետաքրքիր, այնպես չէ հագնված, սանրվածքն էլ այն չէ... Չնայած ես վերջերս Ուրալում եւ Ալթայում է, որտեղ նրան են դիտում եւ, հակառակը, չեն հասկանում Comedy Club-ը: Եվ ինձ ասում են՝ «Ինչպե՞ս եք գնահատում այս հումորը: Այն գոտկատեղից ներքեւ է»: Ամենուր միեւնույն խոսակցություններն են»:



© NEWS.am STYLE