Հայկական խորովածը՝ բարբեքյուի համաշխարհային մշակույթի մասին ֆիլմում

13:33   14 մարտի, 2017

Ավստրալացի ռեժիսոր Մեթյու Սալեհն ու նրա ընկերուհին՝ Ռոուզ Թաքերը, ինքնատիպ նախագիծ են մշակել: Զույգը որոշել է զբաղվել այնպիսի մշակութային-պատմական ֆենոմենի ուսումնասիրությամբ, ինչպիսին... խորովածն է:

Յուար

Ֆիլմը նկարահանվել է 12 երկրներում, իսկ պրեմիերան կայացել է Օստինում:

«Բարբեքյուն ազգերի, նրանց ավանդույթների եւ մշակույթի կատարյալ համադրություն է: Երբ մենք քննարկում էինք նախագիծը եւ սկսեցինք նկարահանել այն, մարդիկ իսկապես ոգեշնչված էին, յուրաքանչյուրը՝ դրա պատրաստման իր մշակույթով:

Ֆիլիպիններ

Մենք նախապես 6-7 ամիս հետազոտություն ենք կատարել, եւ մարդիկ ասում էին. «Դուք պետք է այն փորձեք մեր երկրում»,- նշել է Սալեհը: Ռոուզի հետ նա ֆիլմը նկարահանել է 200 օրվա ընթացքում:

Ֆիլմը նկարահանվել է ՀԱՀ-ում, Ուրուգվայում, Մեքսիկայում, Շվեդիայում, Մոնղոլիայում եւ նույնիսկ Սիրիայի եւ Հորդանանի սահմանին գտնվող փախստականների ճամբարում:

«Մեր լավագույն փորձերից մեկը Հայաստանում էր, որտեղ մսի առաջին իսկ կտորից հետո տնական օղի ես խմում»,- նշել է Սալեհը, որը խորոված է փորձել Աշտարակում՝ Քասախի ափին:

Աղբյուրը՝ UK Reuters



© NEWS.am STYLE