15:42 14 մարտի, 2017Ներքնազգեստի գովազդի թեման այսօր արդիական է:

Նախ մենք ներկայացրեցինք DKNY-ի երկար սպասված հոլովակը՝ 25-ամյա Էմիլի Ռատաժկովսկու մասնակցությամբ:

Ավելի ուշ ներկայացավ Քենդալ Ջեները՝ La Perla-ի արշավում:

Հիմա գեղեցկուհի Մեգան Ֆոքսի հերթն է: 30-ամյա դերասանուհին Frederick’s of Hollywood ապրանքանիշի ներքնազգեստի նոր հավաքածուի գովազդային արշավի դեմքն է դարձել:
Youtube-ի E! News -ի ալիքում հոլովակ է հայտնվել, որը բավական համարձակ է ստացվել:
Ֆոքսը ներկայացրել է սեւ լատեքսից կոստյում, կիսաթափանցիկ վարդագույն բոդի եւ փայլուն երկնագույն կրծկալ:

Հիշեցնենք, որ Մեգան Ֆոքսը տարբեր տարիների մի շարք ապրանքանիշերի դեմքն է եղել՝ Giorgio Armani-ի, Emporio Armani-ի, Avon-ի:
Դերասանուհին երեք որդի ունի՝ 4-ամյա Նոան, 3-ամյա Բոդհին եւ 6 ամսական Ջորնին: