Բոլիվուդյան գեղեցկուհի Թինա Դատայի «զմրուխտե» կերպարը (ֆոտո)

17:03   14 մարտի, 2017

«Մերժվածը» հեռուստասերիալի հմայիչ աստղ Թինա Դատան շարունակում է ուրախացնել Instagram-ի իր հետեւորդներին` տեղադրելով նոր լուսանկարներ:

Թինան այս անգամ լուսանկարվել է հնդիկ լուսանկարիչ Ամիթ Խանի համար:

Գեղեցկուհին հագել է կանաչ երանգի էլեգանտ զգեստ, որն ընդգծում է կանացիությունն ու հմայիչ տեսք հաղորդում բոլիվուդյան աստղին:

Երկրպագուները նկատել են, որ կանաչ զգեստի մեջ Թինան, ուղղակի, փայլում է:



© NEWS.am STYLE