10:05 15 մարտի, 2017Տխուր լուրեր Քանյե Ուեսթի ընտանիքի եւ ռեփերի երկրպագուների համար: Մահացել է Քանյեի զարմիկ Ռիկի Անդերսոնի 1 տարեկան որդին՝ Այվերին:
Փոքրիկը մահացել է քնած ժամանակ:
Տխուր լուրն Instagram-ի միջոցով հայտնել է ինքը՝ Ռիկին:
«Այսօր իմ կյանքի վատթարագույն օրն էր: Ես կորցրեցի իմ փոքրիկ մարդուկին եւ երկնքում հրեշտակ ձեռք բերեցի: Հանգչիր խաղաղությամբ Դրախտում: Ես սիրում եմ քեզ»,- գրել է Անդերսոնը:
Ըստ TMZ-ի՝ երեխան հիվանդության որեւէ նախանշան չի ունեցել:
Ռիկի մասին հայտնի է, որ նա աշխատում է Քանյե Ուեսթի G.O.O.D. Music ընկերությունում:
Քանյեն առայժմ որեւէ կերպ չի մեկնաբանել Ռիկի որդու խորհրդավոր մահը, սակայն իմանալով, թե Քանյեն ինչպես է թաքցնում իր ընտանիքին վերաբերող ամեն ինչ, կարելի է վստահ լինել, որ 39-ամյա արտիստը համացանցում որեւէ հայտարարություն չի անի: