Համացանցում հրապարակվել է «Անճոռնի ես 3» մուլտֆիլմի թրեյլերը

09:32   15 մարտի, 2017

Մինյոններ, Գրյուի երկվորյակ եղբայրը եւ հերթական խենթությունը. սա մի աննշան ակնարկ է այն ամենի, ինչ տեղի է ունենալու «Անճոռնի ես 3» (Despicable Me 3) մուլտֆիլմում: Այն կպատմի արդեն բարիացած Գրյուի նոր արկածների մասին, որն ապրում է Լյուսիի եւ որդեգրած երեք դուստրերի հետ:

Youtube-ի Illumination ալիքում նոր թրեյլեր է հրապարակվել, որում ներկայացել է գլխավոր հերոս Գրյուի երկվորյակ եղբայր՝ Դրյուն: Երրորդ մասում ականատես կլինենք նաեւ «չար» գործեր պահանջող մինյոնների խռովության:

Մուլտֆիլմի համաշխարհային պրեմիերան նախանշված է հունիսի 30-ին:



© NEWS.am STYLE