«Ոսկե» շոկոլադներ, «ոսկե» փքաբլիթներ, «ոսկե» ծաղկաշղթաներ. Քլոե Քարդաշյանը «ոսկե» երեկույթ է կազմակերպել ընկերոջ համար

12:05   15 մարտի, 2017

Ոսկու հանդեպ կիրքն ակնհայտորեն Քլոեյի գեներում է։ Երկու օր առաջ նրա ընկերոջ՝ «Քլիվլենդ»-ի բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի ծննդյան օրն էր։ Եվ Քլոե Քարդաշյանը որոշել է երեկույթ կազմակերպել։ Երեկույթ՝ նախատեսված երկուսի համար։

Բասկետբոլիստը 26 տարեկան է դարձել: Մտնելով բնակարան՝ նա անակնկալի է եկել՝ ամեն ինչ ոսկեգույն տեսնելով, ինչպես նաեւ մեծ փուչիկներ՝ «Ծնունդդ շնորհավոր, ТТ» մակագրությամբ։

«Ոսկեգույն» կոնֆետներ

«Ոսկե» փքաբլիթներ

«Ոսկե» ծաղկաշղթաներ

Եվ «ոսկե» շրջանակ՝ զույգի լուսանկարների համար

Եվ չնայած Քլոեն խոստացել էր իր անձնական կյանքը գաղտնի պահել, բայց ռեալիթի շոուի աստղը չի դիմացել եւ հուզիչ լուսանկար է հրապարակել Snapchat-ում:

«Երջանիկ տարեդարձ, իմ սեր։ Թող Աստված ամեն օր օրհնի քեզ։ Մեզ մաղթում եմ ահա այսպես միշտ միմյանց նայել»,- մակագրել է Քլոեն։

A post shared by Khloe Kardashian Snapchats❕ (@khloesnapchats) on



© NEWS.am STYLE