Սեքսուալ կերպարով Ալյոնա Վոդոնաեւան՝ Մոսկվայի Նորաձեւության շաբաթվա ցուցադրությանը

13:02   15 մարտի, 2017

Ռուսաստանի մայրաքաղաքում շարունակվում են Նորաձեւության շաբաթվա ցուցադրությունները: Օրերս իր հավաքածուն է ներկայացրել նաեւ Բելլա Պոտյոմկինան:

Ցուցադրությանը ներկա են եղել Նաստասյա Սամբուրսկայան, Նատալյա Ռուդովան, Քսենիա Բորոդինան, Աննա Խիլկեւիչը, Ալյոնա Վոդոնաեւան: Վերջինը, ի դեպ, հավաքվածներին ապշեցրել է իր զգեստով:

Հաղորդավարուհին ներկայացել է ձյունաճերմակ մուշտակով, կարճ զգեստով եւ սեւ լաքապատ երկարաճիտ կոշիկներով՝ նախապես Instagram-ում գրելով հետեւյալը.

«Կհանդիպենք Բելլա Պոտյոմկինայի ցուցադրության ժամանակ, որին ես պատրաստվում եմ մասնակցել բավական համարձակ կերպարով:

Այդ պատճառով «երջանիկ կանայք եւ մայրիկները» կարող են պոպկորն պատրաստել եւ մարզել օրալ գոտիներն ու մատները՝ մեկնաբանություններում «ինձ համար շատ կարեւոր» գրառումներ անելու համար»:



© NEWS.am STYLE