Իվետա Մուկուչյանի ոճային շրջազգեստը (ֆոտո)

14:15   15 մարտի, 2017

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը վերջերս Սթոքհոլմում մասնակցել է Շվեդիայի` «Եվրատեսիլ-2017»-ի մասնակցի եւ երգի ընտրությանը:

Երգչուհին պարբերաբար նոր լուսանկարներ էր տեղադրում Սթոքհոլմից` նշելով, որ ուրախ է վերադառնալ «Եվրատեսիլ-2016»-ի հայրենիք:

Այսօր եւս Իվետան բացառություն չի արել եւ նոր լուսանկար է տեղադրել Instagram-ում, որում գեղեցկուհին հագել է մուգ կապույտ երանգի ոճային շրջազգեստ:

Շրջազգեստի հետաքրքիր կառուցվածքն ընդգծել է նաեւ Իվետայի երկար ոտքերն ու գեղեցիկ իրանը:



© NEWS.am STYLE