«Մերժվածը» հեռուստասերիալի աստղ Թինա Դատան «ցուցադրել է» ոտքերը (ֆոտո)

16:24   15 մարտի, 2017

Բոլիվուդյան այս գեղեցկուհուն NEWS.am STYLE-ը հաճախ է անդրադառնում` ընդառաջելով մեր ընթերցողների հետաքրքրասիրությանը:

Այո, կարճ ժամանակում Թինա Դատան դարձավ հայ հեռուստադիտողի ամենասիրելի դերասանուհիներից մեկը:

Որքան պասիվ է Թինայի հերոսուհի Իչան ֆիլմում, նույնքան ակտիվ է դերասանուհին իրական կյանքում:

Դատան շարունակում է լուսանկարներ տեղադրել Instagram-ում` իր երկրպագուներին ցուցադրելկով իր առօրյան, գեղեցիկ սարիները, ոճային զգեստներն ու, երբեմն, նաեւ ոտքերը…:)

Դերասանուհին նոր լուսանկարներ է հրապարակել սոցիալական կայքում, որոնցում համարձակորեն ցուցադրում է իր ոտքերը:

«Ամեն առավոտդ սկսիր` մտածելով, որ քո կյանքում այսօր ինչ-որ հրաշք է կատարվելու: Անընդհատ կրկնիր դա մտքումդ»,-լուսանկարներից մեկը մակագրել է Բոլիվուդի աստղը:



© NEWS.am STYLE