Ջոնի Դեփի եւ Վանեսա Պարադիի կիսամերկ 17-ամյա դուստրը՝ Italian Vogue-ի ֆոտոսեսիայում

14:03   15 մարտի, 2017

Ջոնի Դեփի եւ Վանեսա Պարադիի 17-ամյա դուստրը՝ Լիլի-Ռոուզ Դեփը, կիսամերկ նկարահանվել է Italian Vogue-ի ֆոտոսեսիայում եւ քննադատության ենթարկվել, քանի որ աղջիկը դեռ 18 տարեկան չկա:

Լիլի-Ռոուզի մոդելային կարիերան մեծ վերելք է ապրում. Կառլ Լագերֆելդը նրան Chanel-ի մուսան է կոչել, որի Rouge coco gloss օծանելիքն օրերս ներկայացրել է Լիլին:

Instagram-ում Լիլին իտալական Vogue-ի ֆոտոսեսիայից լուսանկարներ է հրապարակել:

Նկարահանումներն արվել են Chanel-ի գովազդային արշավի համար, որի հետ Լիլի-Ռոուզը սկսել է համագործակցել դեռեւս երկու տարի առաջ:

Իսկ աղջկա միկրոբլոգի 2.5 մլն բաժանորդները երկու ճամբարի են բաժանվել:

Ոմանք հիացել են սկսնակ մոդելի համարձակությամբ, իսկ մյուսները դա մանկական պոռնոգրաֆիա են որակել:



© NEWS.am STYLE