Հոլովակը, որում Snoop Dogg-ը կրակում է ծաղրածու-Թրամփի վրա, ավելի քան 2 մլն դիտում է ունեցել

16:37   15 մարտի, 2017

Հոլովակը, որում Snoop Dogg-ը կրակում է ծաղրածու-Թրամփի վրա, երեք օրվա ընթացքում ավելի քան 2 մլն դիտում է ունեցել: Հոլովակը հրապարակվել է Youtube-ի PrankvsPrank ալիքում:

45-ամյա ռեփերի նոր՝ Lavender հոլովակն արդեն սովորականից ավելի մեծ աղմուկ է առաջացրել, քանի որ հոլովակի սկզբում Snoop Dogg-ը կրակում է ծաղրածու-Թրամփի վրա:

«Ինձ թվում է՝ բազմաթիվ մարդիկ հրաշալի ձայնագրություններ են անում, ուրախանում են, զվարճանում, բայց ոչ ոք իրական խնդրի հետ գործ չունի՝ նախագահի տեսքով ծաղրածուի»,- Billboard-ի հետ զրույցում հայտարարել է ռեփերը:

Նրա խոսքով, երբ գրում էր երգը, ուզում էր ինչ-որ իրական բան ստեղծել, որպեսզի ձայնի հնարավորություն տա մարդկանց, որոնք ձայն չունեն:



© NEWS.am STYLE