Ինչ ուտել մարզումներից հետո

19:07   10 ապրիլի, 2017

Մարզումներից հետո անցեք ձեր սովորական սննդակարգին, բայց ոչ ավելի շուտ, քան դրա ավարտից 1.5, իսկ ավելի լավ է՝ 2 ժամ հետո:

Եթե դուք սովորաբար մարզվում եք երեկոյան, ապա այնպես արեք, որ վերջին լիարժեք սննդի ընդունումը լինի դրանից 3-4 ժամ շուտ: Ցանկալի է, որ դա լինի բուսական կամ կենդանական սպիտակուց՝ թարմ բանջարեղենի հետ: Մարզումն սկսելուց կես ժամ առաջ ինչ-որ քաղցր միրգ կերեք՝ բանան կամ խաղող: Այդ դեպքում դուք ձեզ բավականին առույգ կզգաք:

Երեկոյան մարզումների դեպքում ուտելու մասին պարզապես մոռացեք (եթե ձեր նպատակը նիհարելն է), հակառակ դեպքում՝ ոչ միայն արդյունք չի լինի, այլ այն անգամ կարող է բացասական լինել: Եթե դուք շատ քաղցած եք, կարող եք ուտել մեկ ոչ քաղցր միրգ՝ կիվի, թուրինջ եւ բուսական թեյ խմել:

Ցանկացած մարզման ժամանակ շատ հեղուկ օգտագործեք՝ սովորական ջուր, կամ իզոտոնիկ, որը լրացնում է ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ կորցրած հեղուկն ու ածխաջրերը: Իզոտոնիկ կարելի է պատրաստել՝ 1 լիտր ջրին ավելացնելով մի պտղունց աղ, 1 թ/գ մեղր եւ կես կիտրոնի կամ նարնջի հյութ:

Տվյալ խորհուրդները վերաբերում են բոլոր նիհարել ցանկացողներին: Եթե ձեր նպատակը մկանային զանգվածի ավելացումն է, ապա սննդակարգը նկատելի կտարբերվի, եւ խորհուրդ է տրվում այն կազմել մասնագետների հետ:

Սակայն թե մեկին, թե մյուսներին խորհուրդ է տրվում պահպանել միեւնույն կանոնը. «Մարզասրահում կատարած աշխատանքի համար ձեզ քաղցրեղենով կամ ճարպոտ սնունդով մի պարգեւատրեք, հակառակ դեպքում՝ ողջ աշխատանքը ջուրը կընկնի»:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE