Ծնվել է Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի երկրորդ որդին. ինչպե՞ս են ծնողներն անվանել փոքրիկին

00:21   16 մարտի, 2017

«Ֆուլ Հաուս» սիթքոմի սիրված դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանն ու նրա կինը` երգչուհի Հռիփսիմե Ելինյանը երկրորդ անգամ ծնողներ են դարձել:

Մարտի 15-ին ծնվել է զույգի որդին, որին երջանիկ ծնողները Ռոբերտո են անվանել: Այս մասին Գրիգորն անձամբ հայտնել է իր Facebook-ի էջում.

«Իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը։ Այսօր լույս աշխարհ եկավ մեր 2-րդ որդին՝ Ռոբերտո Դանիելյանը։

Շնորհակալ եմ Աստծուց, որ մեզ այսպիսի պարգեւ տվեց։ 

Սիրում եմ Քեզ իմ կյանքի իմաստ` Հռիփսիմե Ելինյան, իմ ուժեղ, իմ համարձակ ՍԵՐ»,- գրել է սիրված դերասանը:

Նշենք, որ Ռոբերտոյից բացի Գրիգորն ու Հռիփսիմեն մեծացնում են նաեւ իրենց 7-ամյա որդուն` Ալբերտին:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է հայտնի զույգին` փոքրիկին մաղթելով անհոգ, առողջ եւ խաղաղ մանկություն:



© NEWS.am STYLE