Ամբողջությամբ մերկ եւ ոսկեգույն. Փերիս Հիլթոնը՝ իր օծանելիքի գովազդում

11:35   16 մարտի, 2017

Փերիս Հիլթոնի անձնական կյանքում ամեն ինչ հարթ է ընթանում: Նա հանդիպում է 31-ամյա դերասան Քրիս Զիլկայի հետ: Բայց դա նրան չի խանգարում զբաղվել իր կոմերցիոն նախագծերով:

 

36-ամյա Փերիսը զբաղված է իր Gold Rush բույրի՝ տղամարդկանց համար նախատեսված տարբերակի գովազդով, ինչի համար սադրիչ կերպար է ընտրել:

 

Փերիսն իր Instagram-ում մի քանի կադր է հրապարակել, որոնցում պատկերված է ամբողջությամբ մերկ եւ իր սիրելի ոսկեգույնով՝ անապատային բնապատկերի ֆոնին:

 

Նշենք, որ Փերիսն իր անվամբ կոսմետիկ շարք է թողարկում, որում ներկայացված են դիմահարդարման համար միջոցներ եւ այլ արտադրանք:



© NEWS.am STYLE