Բանանից դիմակներ տարբեր մաշկի համար

15:14   30 մարտի, 2013

Բանանը ոչ միայն համեղ տրոպիկական միրգ է, այլեւ կոսմետիկական դիմակների հիմնական բաղադրիչներից մեկը: Բանանը հայտնի է մաշկը փափկացնող եւ հարթեցնող հատկություններով: NEWS.am STYLE-ն առաջարկում է բանանի 3 դիմակի բաղադրատոմս, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է որոշակի մաշկի:

Յուղոտ մաշկի համար

1 ճաշի գդալ բանանի միջուկը հարկավոր է խառնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութի եւ 1 ձվի սպիտակուցի հետ: Բոլոր բաղադրիչները լավ հարեք եւ քսեք դեմքին՝ թողնելով 15-20 րոպե: Դեմքը լվացեք գոլ ջրով: Այս գործողությունը հարկավոր է կրկնել շաբաթը 2-3 անգամ:

Նորմալ մաշկի համար

Կես բանանի միջուկը հարկավոր է խառնել 2 ճաշի գդալ թթվասերին: Զանգվածը լավ հարեք եւ քսեք դեմքին՝ թողնելով 15-20 րոպե: Դեմքը լվացեք գոլ ջրով: Այս գործողությունը կրկնեք շաբաթը 2-3 անգամ:

Չոր մաշկի համար

1 ճաշի գդալ բանանի միջուկը հարկավոր է խառնել 1 թեյի գդալ զեյթունի ձեթի հետ: Զանգվածին 1 թեյի գդալ սնուցող կրեմ եւ մի քիչ կիտրոնի հյութ ավելացրեք: Քսեք դեմքին՝ թողնելով 10-15 րոպե: Դեմքը լվացեք գոլ ջրով: Այս գործողությունը կրկնեք շաբաթը 2-3 անգամ:



© NEWS.am STYLE