Նազենի Հովհաննիսյանի նոր սանրվածքը (ֆոտո)

13:15   16 մարտի, 2017

Հաղորդավարուհի, դերասանուհի եւ, պարզապես, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միշտ էլ աչքի է ընկել իր համարձակությամբ` թե խոսքի մեջ, թե հագուստի:

Նազենին հաճախ է դիմում ոճային ամենատարբեր փոփոխությունների` միեւնույն ժամանակ պահպանելով իր կանացիությունն ու հմայքը:

Վերջին տարիներին, սակայն, Նազենիին սովոր ենք տեսնել երկար եւ մուգ շագանակագույն ուղիղ վարսերով:

Դերասանուհին որոշել է որոշակի փոփոխություն կատարել նաեւ սանրվածքի մեջ:

Իր շատ երկար վարսերը Նազենին մի փոքր կտրել է, բացացրել է երանգը եւ դրանց ալիքաձեւ կառուցվածք է հաղորդել, իսկ հետո Instagram-ի էջում ցուցադրել է արդյունքը:

Ինչպես միշտ` հաղորդավարուհի-դերասանուհին անկրկնելի տեսք ունի: Սա փաստում են նաեւ երկրպագուները:



© NEWS.am STYLE