Ջենիֆեր Լոպեսին «բռնացրել» են նոր ընկերոջ հետ

14:05   16 մարտի, 2017

Ջեյ Լոյի նոր սիրավեպի մասին արդեն բոլորին է հայտնի, հայտնի երգչուհու նոր երկրպագուն ամերիկյան բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսն է:

Զույգը չի թաքցնում սիրավեպը. 47-ամյա Լոպեսը Լոս Անջելեսից Մայամի է տեղափոխվել եւ վայելում է մարզիկի ընկերակցությունը:

Ի դեպ՝ ե՛ւ 41-ամյա Ալեքսը, ե՛ւ Լոպեսը հայտարարել են, որ չնայած բուռն սիրավեպին՝ առաջնայինն իրենց երեխաներն են:

Նորաթուխ զույգը երկուական երեխա ունի նախկին ամուսնություններից եւ, աղբյուրների պնդմամբ, նրանք սիրում են միասին ժամանակ անցկացնել: Լոպեսը Մարկ Էնթոնիի հետ ամուսնությունից դուստր եւ որդի ունի՝ 9-ամյա երկվորյակներ Էմման եւ Մաքսը:

Լոպեսին եւ Ալեքսին Մայամիում «բռնացրել» են մարզասրահ գնալիս:

Իհարկե՝ սիրահարները մարզասրահ են մտել առանձին-առանձին:

Առանձին էլ դուրս են եկել:

Ջեյ Լոն հետեւում է կազմվածքին:

Ջենիֆերի որոշ երկրպագուներ չեն հավատում նրանց հարաբերությունների լրջությանը եւ խորհուրդ են տալիս զգույշ լինել, քանի որ Ռոդրիգեսը հայտնի սրտակեր է: Նրա սիրավեպերի ցանկը մեծ է, որոնց թվում են հանդիպումները Քեյթ Հադսոնի, Մադոննայի եւ Քեմերոն Դիասի հետ, իսկ վերջերս նա բաժանվել է Աննա Վոյժիտսկու հետ:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Instaimages-ի, Famefly.net-ի



© NEWS.am STYLE