Իրական չափսերի տիկնիկ. Հրուշ Աճեմյանը կրկին դիմահարդարել է Քլոե Քարդաշյանին (ֆոտո)

15:05   16 մարտի, 2017

Այն, որ ԱՄՆ-ում հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը հաճախ է համագործակցում հայտնի աստղերի` մասնավորապես, Քարդաշյանների հետ, արդեն գաղտնիք չէ շատերի համար:

Հրուշին NEWS.am STYLE-ը եւս հաճախ է անդրադառնում:

Երեկ ներկայացրել ենք հայ դիմահարդարի եւ Քլոե Քարդաշյանի համագործակցության արդյունքում ստեղծված դիմահարդարումը: Ինչպես նշել էինք` Քլոեն իր դիմհարդարումը հաճախ հենց Հրուշին է վստահում:

Այսօր եւս ռեալիթի շոուի հայազգի աստղի դիմահարդարումն արել է հայտնի դիմահարդարը:

Հրուշը Քլոեի լուսանկարը տեղադրել է Instagram-ում` այն վերնագրելով.

«Իրական չափսերի տիկնիկ»:



© NEWS.am STYLE