Ռոբ Քարդաշյանի ընկերուհին՝ «թեժ» կերպարով

16:31   16 մարտի, 2017

Ռոբ Քարդաշյանի ընկերուհին իր Lashed Cosmetics կոսմետիկ արտադրանքի գովազդում ներկայացել է կրքոտ կերպարով:

28-ամյա Բլեք Չայնան իր Instagram-ում մի քանի լուսանկար է հրապարակել, որոնք, կարծում ենք, մեկնաբանության կարիք չունեն:

Ի դեպ՝ չնայած Չայնան եւ Ռոբը վիճել են եւ, կարծես, չեն պատրաստվում հաշտվել, ամեն դեպքում, նորից սկսել են շփվել հանուն դստեր՝ Դրիմ Ռընեի, ինչպես նաեւ շարունակում են նկարահանել իրենց ռեալիթի շոուն: E! ալիքը երկարաձգել է շոուի պայմանագիրը, եւ լրագրողները կասկածում են, որ Ռոբի եւ Բլեքի շուրջ ամբողջ աղմուկն արհեստական է:



© NEWS.am STYLE