Քենդալ Ջեներին կողոպտել են. Քիմ Քարդաշյանի քրոջից 200 հազար դոլար արժողությամբ զարդեր են գողացել

16:01   16 մարտի, 2017

Քենդալ Ջեները կողոպուտի զոհ է դարձել: Ըստ TMZ-ի՝ Քիմ Քարդաշյանի քրոջից 200 հազար դոլար արժողությամբ զարդեր են գողացել:

Քենդալ Ջեները Հոլիվուդ Հիլզում գտնվող իր տնից հեռացել է չորեքշաբթի երեկոյան, նա մի քանի ժամ բացակայել է:

Տուն վերադառնալով՝ Քենդալը տարօրինակ ոչինչ չի նկատել, մինչեւ մտել է ննջարան: Այստեղ նա հայտնաբերել է, որ իր շատ-շատ թանկարժեք զարդերից մի քանիսն անհետացել են: Քենդալը ոստիկանություն է կանչել:



© NEWS.am STYLE