Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը եւ Շարլոտ Լե Բոնը` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի նոր պաստառին

16:19   16 մարտի, 2017

Ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմն արդեն մի քանի ամիս է, ինչ ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային կինոսերների ուշադրության կենտրոնում է: Ֆիլմում նկարահանվել են Հոլիվուդյան աստղեր Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաեւ Հոլիվուդում հայտնի հայուհի Անժելա Սարաֆյանը:

Բոլորովին վերջերս լեգենդար Էլթոն Ջոնը  «Օսկարին» հաջորդող իր բարեգործական ճաշկերույթի ժամանակ հավաքվածներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության մասին պատմող այս կինոնկարը:

Մինչ այն հասանելի կլինի աշխարհին (ֆիլմի պրեմիերան կկայանա ապրիլի 21-ին), հատկապես, հայ հանդիսատեսին` ֆիլմի ստեղծագործական կազմը ներկայացրել է դրա նոր պաստառը, որին պատկերված են Բեյլը, Շարլոտը եւ Այզեքը:

Պաստառն իր էջում է տեղադրել Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:

Ի դեպ, երգչուհի Շերը եւս զերճ չի մնացել եւ կրկին իր հիացմունքն է հայտնել ֆիլմի վերաբերյալ.

«Այս ֆիլմն, իսկապես, հուզել է իմ սիրտը եւ ոչ այն պատճառո, որ այն հայերի մասին է, այն բոլոր տառապած եւ սիրելիներին կորցրած մարդկանց մասին է»,-Twitter-ի իր էջում գրել է աշխարհահռչակ հայուհին:



© NEWS.am STYLE