Ինչպե՞ս «Հայք» խմբի Հրանտը НТВ հեռուստաալիքի հաղորդման շրջանակներում գտավ իր կենսաբանական մորը (տեսանյութ)

16:42   16 մարտի, 2017

«Հայք» խմբի «Քամի փչիր» երգը անգիր գիտեն, գրեթե, բոլոր երեւանցիները: 10 տարի առաջ այդ երգն, իսկական, հիթ դարձավ Հայաստանում:

Հայ երաժշտասերներին, հատկապես, տպավորել էր խմբի սեւամորթ անդամը` Հրանտ Հովսեփյանը, որը ոչ միայն խոսում էր հայերեն, այլեւ փայլում էր ժողովրդական երգի ժանրում:

Գաղտնիք չէր, որ Հրանտը Հայաստանում բնակվում էր բազմազավակ ընտանիքում, որտեղ բոլոր երեխաները որդեգրված էին:

Այս շրջանում երգիչը Մոսկվայում է, որտեղ էլ НТВ հեռուստաալիքի «Говорим и показываем» հաղորդման ընթացքում գտել է իր կենսաբանական մորը` լիտվացի Ելենա Իսինգելին:

Հաղորդման ընթացքում Ելենան պատմել է Հրանտի ծննդյան պատմությունը, նրա հոր եւ հարազատ  քույրերի մասին:

Հաղորդումը անդրադարձել է նաեւ Հրանտին որդեգրած Լարիսա Հովսեփյանին, որը բացի 28-ամյա տղայից մեծացնում էր եւս 15 որդեգրված երեխաների:

Հրանտի ծնունդի, որդեգրման եւ Երեւան տեղափոխվելու մասին բոլոր մարամասները` տեսանյութում:



© NEWS.am STYLE