Համացանցում է հայտնվել Արծվիկի եվրատեսիլյան երգի տեսահոլովակի թիզերը

20:30   16 մարտի, 2017

Մարտի 18-ին «Եվրատեսիլ»-ի հայ երկրպագուները, վերջապես, կկարողանան տեսնել եւ լսել այն երգը, որով այս տարվա մեր ներկայացուցիչ Արծվիկը կներկայացնի Հայաստանը Կիեւում կայանալիք «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթին:

Իսկ մինչ այդ՝ այսօր Armenia in Eurovision էջում արդեն հայտնվել է Fly With Me երգի տեսահոլովակի թիզերը:

Երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Ավետ Բարսեղյան եւ Դավիթ Ծերունյան:

Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորում է սերը: Նա համադրում է կյանքի տարբեր գույները եւ հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, եւ դառնում արեւ, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար՝ միակը բոլորիս համար:



© NEWS.am STYLE